ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

«Եթե Փաշինյանը Սերժ Սարգսյանի քաղաքական իմաստնությունն ունենա, ավելի փափուկ տարբերակ կառաջարկի»

«Եթե Փաշինյանը Սերժ Սարգսյանի քաղաքական իմաստնությունն ունենա, ավելի փափուկ տարբերակ կառաջարկի»
27.04.2018 | 01:03

Ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, և ի՞նչ ելք է նշմարվում։ Այս հարցով դիմեցինք սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ։ «Զիջումների նշույլներ չեմ տեսնում առաջին հերթին ընդդիմադիր ալիքի կողմից։ Նրանք այս ճանապարհով ցանկանում են գալ իշխանության, իսկ օրինական կերպով ընտրված իշխանությունը չի ցանկանում իր կարողություններն օգտագործել ընդդիմությանը զսպելու համար։ Հիմա պետք է սպասենք, տեսնենք, թե քաղաքական իմաստնությունը ում մոտ կհաղթի։ Եթե Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի քաղաքական իմաստնությունն ունենա, ավելի փափուկ տարբերակ կառաջարկի, որը փոխզիջումային ու փոխընդունելի կլինի։ Եթե ոչ, պետք է սպասենք ավելի վատ ընդվզումների։ Վերջին հաշվով, Լենինն է ասել՝ վատն է այն իշխանությունը, որը չի կարողանում իրեն պաշտպանել»,- ասաց սոցիոլոգը։


Մեր այն հարցադրմանը՝ արդյո՞ք այս ամենի հետևում արտաքին ուժեր չեն կանգնած, պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Տարբեր վարկածներ կան, որոնցից մեկի համաձայն՝ իշխանական կողմն է ցանկանում ինքնամաքրվել։ Հստակ որևէ բան ասելը բավականին բարդ է, սպասենք, տեսնենք՝ արդյունքն ինչ կլինի, հետո միայն սառնասրտորեն վերլուծենք, թե ինչպես է Հայաստանում իրավիճակը հանգում նման ճգնաժամի»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ